Բժիշկները շփոթել են կույրաղու բորբոքումը եւ ճողվածքը. հիվանդը մահացել է


Բժիշկները շփոթել են կույրաղու բորբոքումը եւ ճողվածքը. հիվանդը մահացել է
Հունվար 12 23:50 2019

ՌԴ Մինվոդիում բժիշկները շփոթել են որդանման ելունի բորբոքումը եւ ճողվածքը, ինչի հետեւանքում հիվանդը մահացել է:

Նշվում է, որ կինը հիվանդանոց է դիմել՝ բողոքելով ցավերից որովայնի ստորին հատվածում: Զննումից հետո վիրաբույժը նշել է, որ նրա մոտ պորտի ճողվածք է ու վիրահատել է կնոջը:

Վիրահատության հաջորդ օրը կնոջ վիճակը վատացել է: Միայն 10 օր անց մեկ այլ վիրաբույժ պարզել է, որ կնոջ մոտ կույր աղու որդանման ելունի սուր բորբոքում է: Նրան մեկ անգամ էլ են վիրահատել, սակայն կինը մահացել է սեփսիսի հետեւանքով:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Աղբյուր՝ Բուժ ինֆո