Փորձեցին անել հնարավորը, որպեսզի Արամի 23-ի շենքը պահպանվի․ Մակունց


Փորձեցին անել հնարավորը, որպեսզի Արամի 23-ի շենքը պահպանվի․ Մակունց
Հունվար 12 23:11 2019

Մշակույթի՝ արդեն նախկին նախարար Լիլիթ Մակունցը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Իրականում պետք է մեղադրանքների տիրույթից դուրս գալ, որը ոչ մի կառուցողական դաշտ չի տանում: Ակնհայտ է, որ բոլոր կառույցներն էլ իրենց լիազորությունների շրջանակում փորձեցին անել հնարավորը, որպեսզի Արամի 23-ի շենքը պահպանվի, բայց ստացել ենք վատ ժառանգություն՝ խճճված խնդիրներով: Իմ գործառույթները մշակույթի նախարարի պաշտոնում արդեն դադարել են և ըստ էության այդ շրջանակներում այլևս անելիք չունեմ, բայց հույս ունեմ, որ այս պահին բոլորի ջանքերը միտված կլինեն կառույցի փլուզված պատը վերակառուցելուն, որը կնպաստի շենքի մյուս հատվածի պահպանմանը: