Նոր բացահայտումներ Մանվել Գրիգորյանի կողմից իրականացված չարաշահումների վերաբերյալ


Նոր բացահայտումներ Մանվել Գրիգորյանի կողմից իրականացված չարաշահումների վերաբերյալ
Հունվար 12 22:11 2019

 

Մինչ մի խումբ քաղաքացիներ պայքարում են Մանվել Գրիգորյանի ազատության մեջ գտնվելու դեմ, ArmDay.am-ին հայտնի է դարձել վերջինիս կողմից կատարված նոր չարաշահումներ, որոնց մասին գուցե տեղյակ են նաև իրավապահները, սակայն  փաստն այն է, որ հանրությանը չի իրազեկվել։ Մասնավորապես մեր աղբյուրների հաղորդմամբ Մանվել Գրիգորյանը երկար տարիներ միանձնյա ղեկավարեով Երկրապահ կամավորականների միությունը, յուրացրել է, ոչ միայն կառույցին պատկանող զենքն ու պարենային պարագաները, այլը որոշ մասնաշենքեր։

Էջմիածնի կենտրոնական փողոցի վրա գտնվող ԵԿՄ շենքը տարիներ առաջ պետությունը նվիրել է կառույցին, սակայն Մանվել Գրիգորյանը, օգտագործելով նախկին իշխանությունների հետ ունեցած կապերը, այդ շենքը սեփականացրել է, և փոխարենը Էջմիածնի տարածաշրջանի ԵԿՄ մասնաճյուղի համար, որի ղեկավարը հանդիսացել է իր որդին՝ Արման Գրիգորյանը, տարածք է վերցրել Էջմիածնի քաղաքապետարանում։ Հիշեցնենք, որ նրա ավագ որսին՝ Կարեն Գրիգորյանն երկար ժամանակ պաշտոնավարել է որպես Էջմիածնի քաղաքապետ, ով հենց տրամադրել է քաղաքապետարանի շենքի համապատասխան հատվածը։ Փաստորեն՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով, օգտագործելով իրեն և իր ընտանիքին պատկանող վարչական ռեսուրսը,  սեփականաշնորհել է մի քանի մլն․ դրամ արժողությամ շենք Էջմիածնի հրապարակին կից տարածքում։

Սակայն սա դեռ ամենը չէ․ մեր տեղեկությունների համաձայն՝ տարիներ առաջ «5-րդ բրիգադ»-ի տեղակայման համար նախատեսված զորամասի շենքերը Մանվել Գրիգորյանի կողմից ևս սեփականաշնորհվել են։

Վերոգրյալ տեղեկությունները հաստատելու համար այցելեցինք Էջմիածնի տարածաշրջանի ԵԿՄ մասնաճյուղի գրասենյակ, որտեղ հանդիպեցինք գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաթևոս Ներսիսյանի հետ, ով խուսափեց որևէ պարզաբանում ներկայացնել, սակայն ասաց, որ մոտ օրերս հանդես կգա հայտարարությամբ։

Վաչիկ Գրիգորյան

 



loading...