Ոմն Արփինեն օտարերկրացուն հյուրընկալել է իր տանը եւ գրպանից փող գողացել


Ոմն Արփինեն օտարերկրացուն հյուրընկալել է իր տանը եւ գրպանից փող գողացել
Հունվար 12 21:36 2019

Հունվարի 10-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ հունվարի 9-ին ժամը 20.30-ին մի օտարերկրացու տանը հյուրընկալած ոմն Արփինեն, վերջինի բաճկոնի գրպանից գողացել է 600 եվրո, 100 ԱՄՆ դոլար, 43.000 դրամ եւ բանկային քարտը:

Մեկնած օպերատիվ խմի ծառայողները տուժողից հաղորդում են ընդունել:

Նախապատրաստվել են նյութեր:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները պարզել են, որ նշված գողությունը կատարել է 22-ամյա Արփինե Ա․-ն, որը հունվարի 11-ին, ժամը 17.55-ին Երվանդ Քոչար 17 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:



loading...