Երևանում զինվորական հավաքակայանի մոտ բախվել են BMW-ն ու Мitsubishi Pajero-ն. կան վիրավորներ


Երևանում զինվորական հավաքակայանի մոտ բախվել են BMW-ն ու Мitsubishi Pajero-ն. կան վիրավորներ
Հունվար 12 20:56 2019

Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 17:45-ի սահմաններում, Արարատյան փողոցում, ՀՀ ՊՆ զինվորական հավաքակայանի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի 70 DO 005 համարանիշի և Мitsubishi Pajero io մակնիշի 34 MN 213 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վիրավոր վարորդների ինքնությունը:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել բժիշկները: