Արագածոտնում 73-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել


Արագածոտնում 73-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Հունվար 12 18:35 2019

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի աստղադիտարանի տարածքում գտնվող հանրակացարանի թիվ 5 շենքում տղամարդու դի է հայտնաբերվել:

«Հունվարի 12-ին, ժամը 13:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի աստղադիտարանի տարածքում գտնվող հանրակացարանի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հատակին հայտնաբերել Ս. Ի.-ի (ծնված 1965 թ.) դին»,- ասված է հաղորդագրությունում: