Արմավիրի մարզում մայրը դստեր հետ գողություն անելու ժամանակ բարձրությունից ընկել և տեղում մահացել է


Արմավիրի մարզում մայրը դստեր հետ գողություն անելու ժամանակ բարձրությունից ընկել և տեղում մահացել է
Հունվար 12 14:54 2019

Հունվարի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի հացի գործարանում գողություն է կատարվել. պահակին խփել են և չեն կարողանում նրան օգնել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն Արմավիր քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Գեղեցիկ Գաբրիելյանն էր։ Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ պարզել են, որ Գ. Գաբրիելյանն իր աղջկա՝ նույն հասցեի բնակիչ, 26-ամյա Հրածին Գաբրիելյանի հետ միասին հերթական անգամ գողություն կատարելու նպատակով մուտք են գործել նշված գործարանի չգործող մակարոնի արտադրամաս, որտեղ մոտ 5 մետր բարձրությունից Գ. Գաբրիելյանը վայր է ընկել և գլխի ծոծրակային շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: