Ռոնալդուի նախկին ընկերուհին նրան «հոգեկան հիվանդ» է անվանել


Ռոնալդուի նախկին ընկերուհին նրան «հոգեկան հիվանդ» է անվանել
Հունվար 12 10:20 2019

Անգլիացի մոդել, դերասանուհի Ժասմին Լենարդը, որը նախկինում եղել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը համարվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին, մարզիկին «հոգեկան հիվանդ» է անվանել: Ինչպես նշում է nypost.com-ը, Լենարդի խոսքով՝ Ռոնալդուն սպառնում էր սպանել իրեն: «Ռոնալդուն ինձ ասաց, որ եթե ինչ-որ մեկի հետ հանդիպեմ կամ լքեմ տունս, ինձ կառևանգի, մարմինս կմասնատի, կդնի տոպրակի մեջ ու գետը կգցի: Նա հոգեկան հիվանդ է»,-իր թվիթերյան միկրոբլոգում գրել է կինը: Նա նաև մանրամասնել է, որ ֆուտբոլիստը հազարավոր դոլարներ է վճարել մասնավոր հետախույզներին իրեն ու իր երեխային հետևելու համար: Նա հավելել է, որ աջակցում է նախորդ տարվա սեպտեմբերին Ռոնալդուի դեմ բռնաբարության մեղադրանք ներկայացրած ամերիկացի մոդելին: Վերջինիս պնդմամբ՝ Ռոնալդուն իրեն բռնաբարել է 2009թ.՝ Լաս Վեգասում, ինչից հետո նա 375 000 դոլար է վճարել աղջկա լռության համար: