Ո՞ւմ և ինչի՞ համար են շնորհակալ հայտնիները


Ո՞ւմ և ինչի՞ համար են շնորհակալ հայտնիները
Հունվար 11 22:00 2019

Հունվարի 11-ը Շնորհակալության համաշխարհային օրն է: Շնորհակալական խոսքերը ունեն կախարդական հատկություններ: Դրանց միջոցով մարդիկ միմյանց փոխանցում են ջերմություն, դրական էմոցիաներ, արտահայտում իրենց վերաբերմունքը:

Թե ում և ինչու  են շնորհակալ պաշտոնյաները, շուուբիզնեսի ներկայացուցիչները ArmDay.am-ը ներկայացնում է ստորև.

Արփինե Հովհաննիսյան-Աժ նախկին պատգամավոր- Շնորհակալ եմ  Աստծուց, ծնողներիցս և ընկերներիցս: Աստծուց շնորհակալ եմ, իմ կյանքում ինձ բաժին հասած հաջողությունների ու փորձությունների համար: Իմ ճանապարհին կանգնեցված  բոլոր մարդկանց համար, որոնց մի մասից սովորել եմ ինչպիսին լինել, իսկ գերակշիռ մասից՝ ինչպիսին չլինել: Շնորհակալ եմ  ընտանիքիս անդամներին միշտ կողքիս լինելու և աջակցելու համար: Շնորհակալ եմ ընկերներիս դժվարին պահերին ինձ ցույց տալու համար, որ կարող եմ հենվել նրանց վրաՇնորհակալ եմ շնորհակալ լինելու կարողության համար:

Դավիթ Անանյան- ՊԵԿ նախագահ -Շնորհակալ եմ կնոջս ու երեխաներիս, որ իմաստավորում են կյանքս ու մղում սխրանքների:

Ռուբեն Մելիքյան- Արցախի նախկին ՄԻՊ- Շնորհակալ եմ ամերիկահայ Ասո Թավիտյանին՝ շուրջ երկու տասնամյակ մեր երիտասարդ մասնագետների համար Ֆլեթչերի դպրոցում կրթական ծրագիր իրականացնելու համար։ Ինքս էլ եմ օգտվել այդ հնարավորությունից 2008 թվականին:

Նաիրա Զոհրաբյան- Աժ պատգամավոր-Շնորհակալ եմ ծնողներիս, որ կամ, որ սիրում եմ,  որ շրջապատված եմ թանկ ու հարազատ մարդկանցով: Շնորհակալ ու երջանիկ կին եմ, որ ինձ խելահեղ սիրով սիրել է իմ ամուսինը՝ Սամվել Մկրտչյանը:

Սուրեն ՊապիկյանՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար-Շնորհակալ եմ Հայաստանի իրավատեր քաղաքացուց մեր երկրի զարգացմանը նոր շունչ հաղորդելու համար։

Դավիթ Գյուրջինյան-ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ-Շնորհակալ եմ ծնողներիցս ինձ լավ մեծացնելու, կրթելու և դաստիարակելու համար: Շնորհակալ եմ ուսուցիչներիցս և դասախոսներիցս, որոնք ինձ լավ կրթություն են տվել: Շնորհակալ եմ ինձ ու զավակներիս աջակցած բոլոր մարդկանց: Շնորհակալ եմ ընկերներիցս իմ կյանքում լինելու համար: Գնահատում ու սիրում եմ երախտագետ մարդկանց:

Կամո Սեյրանյան-դուդուկահար-Շնորհակալ եմ ծնողներիս, ընտանիքիս, ու նաև ընկերներիս, ում շնորհիվ  ում միջոցով կարողանում եմ հասնել երազանքներիս:

Գոհար Հարությունյան- 1998, Միսս ԱՊՀ 1999, Միսսիս Գլոբ 2010-Շնորհակալ եմ իմ մայրիկին` ինձ կյանք նվիրելու համար, իմ ամուսնուն` մեր մեծ սիրո, մեծ ընտանիքի գաղափարի և սատարելու համար: Շնորհակալ եմ ճակատագրին, որ ինձ տվեց բազում հնարավորություններ կայանալու և վայելելու իմ ժողովրդի սերն ու հարգանքը...

Սոնա Շահգելդյան- երգչուհի-Շնորհակալ եմ Աստծուն,ընտանիքիս , հանդիսատեսիս, որ սիրում ու գնահատում են ինձ: Շնորհակալ եմ մեր զինվորներին, որ ամուր են պահում մեր սահմանները:

Մկրտիչ Արզումանյան-դերասան- Շնորհակալ եմ Շառլ Ազնավուրին:

Դալիթա Ավանեսյան-երգչուհի -Նախ և առաջ շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ։ Շնորհակալ եմ ընտանիքիս սիրո, ջերմության և մշտապես իմ կողքին լինելու համար. Շնորհակալ եմ ընկերներիս, մտերիմներիս, ինձ հարազատ դարձած՝ բոլոր այն բարի, հավատարիմ և անկեղծ մարդկանց, ովքեր ինձ սիրում, գնահատում, աջակցում, ոգեշնչում և քաջալերում են կյանքում։

Քրիստինե Մելքոնյան-հեռուստահաղորդավարուհի-Շնորհակալ եմ Աստծուն՝ շռայլ է իմ նկատմամբ: Շնորհակալ եմ մարդկանց, որոնք տարբեր ժամանակներում հայտնվել են ճանապարհիս ու փոխել այն՝ իրենց լավ ու վատ միջամտությամբ: Արդյունքում՝ միայն ավելի ուժեղ եմ դարձել:Շնորհակալ, որ կարող եմ շնորհակալ լինել ու ասել դա մարդկանց: