1000 մարդ կդառնա գործազուրկ. բողոքի ակցիա`ընդդեմ հասարակական վայրերում ծխելն արգելելու նախագծի դեմ (տեսանյութ,լուսանկարներ)

1000 մարդ կդառնա գործազուրկ. բողոքի ակցիա`ընդդեմ հասարակական վայրերում ծխելն արգելելու նախագծի դեմ (տեսանյութ,լուսանկարներ)
Հունվար 11 15:30 2019

Քիչ առաջ, մի խումբ երիտասարդներ բողոքի ակցա են սկսել  Առողջապահության նախարարության  շենքի դիմաց՝ պահանջելով ետ կանչել  օրենքի նոր նախագիծը, որով նախատեսվում է հասարակական բոլոր վայրերում արգելել ծխելը: Նախաձեռնության անդամներին ձեռքին պաստառներ  կան՝ վրան գրված. «Թողեք աշխատենք»«Չեմ ուզում արտագաղթել»«Չեմ ուզում կորցնել աշխատանքս» և այլն:

ArmDay.am-ի հետ զրույցում  նախաձեռնության անդամները ներկայացրին իրենց պահանջն ու այն մանրամասները, որոնք կապված են օրենքի  նոր նախագծի հետ:

«Մենք ներկայացնում ենք   նարգիլե ծխելու  մասնագիտացված վայրերը, որը այս մի տարվա մեջ է զարգացում ապրել և որում մեծ ներդրումներ են արվել: Մենք դեմ ենք հասարակական վայրերում ծխախոտ ծխելուն: Օրենքը քննարկվել է առանց մասնավոր սեկտորի, բայց նաարարությունը հակառակն է ասում: Մենք պահանջում ենք, որպեսզի նախագիծը հետ կանչվի, վերանայվի քննարկվի, մեզ տան ստանդարտներ  և ժամանակ, որպեսզի մենք այդ վայրերը համաատասխանեցնենք այդ  ստանդարտներին և շարունակենք աշխատել և չկրճատվեն այդքան աշխատատեղեր, այդքան հարկ բյուջեից չկրճատվի»,-ասաց նախաձեռնության անդամներից մեկը:

Նախաձեռնության անդամները նշեցին, որ իրենց են միացել նաև  Ռեստորանների միությունը: 

Բողոքի մասնակիցները նշեցին, որ առայժմ խաղաղ ճանապարհով են փորձում հարցին լուծում տալ, սակայն կան կազմակերպություններ որոնց հետ քննարկումներ են եղել, այդ թվում ՝տուրիզմը համակարգող հկ-ների հետ, որոնք նույնպես կմիանան ակցիային:

Նրանք նշեցին նաև, որ  նարգիլեն վնասակար չէ առողջությանը և  այն արգելելու դեպքում ՝մոտ  1000 մարդ  կդառնա գործազուրկ: 

 

loading...