«Արամ Սիմոնյանին հարցրեք իր ցավերի մասին». Դավիթ Սանասարյան (տեսանյութ)


«Արամ Սիմոնյանին հարցրեք իր ցավերի մասին». Դավիթ Սանասարյան (տեսանյութ)
Հունվար 11 13:58 2019

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարայնն անդրադարձավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից իր ղեկավարած գերատեսչության հասցեին ուղղված «մեղադրանքներին»։ Մասնավորապես՝ Սանասարյանը նշեց, որ նման մանիպուլացնող երևույթները չեն կարող իրավիճակ փոխել, և հայտնաբերված չարաշահումները կապ չունեն ՀՀԿ-ական Արամ Սիմոնյանի կուսակցական պատկանելիության հետ։

«Չի կարող լինել մեկը, որ որևիցե ճչոցով փորձի մոլորեցնել մարդակնց՝  մենք ՀՀԿ-ից դրա համար ընկել են մեր հետևից։ Ամենամեծ մանիպուլիացիաներիվց մեկը հետևյալն էասվում է թե մենք ստուգումներ ենք անցկացրել և հայտնաբերել ենք 500 մլն դրամ, սակայն իրականում շատ ավելի է հայտնաբերվել, բացի այդ մենք ստուգող մարմին չենք, մենք ուսումնասիրություններ ենք իրականացնում մեր օրենքով»։

Սանասարյանը նշեց նաև, որ ուսումնասիրություններն ընդհատվել են քանի, որ ժամանակի խնդիր է եղել, այլապես ավելի շատ չարաշահումներ կհայտնաբերվեին։ ՊՎԾ պետը խոսելով իր ֆեյսբուքյան գրառման այն հատվածին, որտեղ նշբում էր, թե իրենց պատասխանը ցավոտ է լինելու, ասաց,-«ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին հարցրեք իր ցավերի մասին»։

 

ՊՎԾ Սոցիալական ոլորտի ուսումնասիրությունների բաժնի ղեկավարը թվարկեց այն ապատեղեկատվությունները, որոնք հայտարարվել էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի վերջին ասուլիսի ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում



loading...