Խոշոր վթար Երեւանում. բախվել են «Նիվա»-ն ու Nissan Tiida-ն. կան վիրավորներ


Խոշոր վթար Երեւանում. բախվել են «Նիվա»-ն ու Nissan Tiida-ն. կան վիրավորներ
Հունվար 11 13:42 2019

Երեւանում, այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։15-ի սահմաններում Ալեք Մանուկյան-Երվանդ Քոչար-Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են 19-ամյա Քերոբ Ք.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի 35 XD 789 համարանիշի եւ 32-ամյա Դավիթ Հ.-ի վարած Nissan Tiida մակնիշի 88 AD 887 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։