Դանակահարություն Հյուսիսային պողոտայում. կասկածյալը լքել է Հայաստանի տարածքը

Դանակահարություն Հյուսիսային պողոտայում. կասկածյալը լքել է Հայաստանի տարածքը
Հունվար 11 13:14 2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 2-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Երեւան քաղաքի՝ 1978 թվականին ծնված բնակչի կրծքավանդակի եւ որովայնի հատվածին`դիտավորությամբ պատճառելով որովայն թափանցող, կրծքավանդակի ծակած-կտրած արյունահոսող վերք, բարակ աղու միջանցիկ վնասվածք, միջընդերքի վնասվածք, ներքին արյունահոսություն, հեմոպերիտոնեում  վնասվածքներ: 

Դեպքի առթիվ 02.01.2019թ. Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձը լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր:

Նախաքննությունը շարունակվում է:

loading...