«Գ.Նարեկացի» ծննդատանը նորածին է մահացել


«Գ.Նարեկացի» ծննդատանը նորածին է մահացել
Հունվար 11 12:05 2019

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին նորածնի մահվան դեպք է գրանցվել «Գ.Նարեկացի» ծննդատանը։

27-ամյա կինը ծննդաբերել է հունվարի 10-ին, որի ժամանակ ասել են, որ երեխան մահացել է։

Հարազատները նորածնի մահվան մեջ մեղադրում են ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգին եւ դեպքի մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն։