Վարորդները մարզեր պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով


Վարորդները մարզեր պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով
Հունվար 11 10:10 2019

ՀՀ տարածքում հունվարի 11-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզի Սիփան և Ավշեն գյուղերից դեպի Մ-3 ավտոճանապարհ տանող հատվածները:  ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝դժվարանցանելի:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ապարան-Արագած, Սպիտակ-Վանաձոր, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս: