Հայտնի են այն մթերքները, որոնք օգնում են բեղմնավորմանը‏

Հայտնի են այն մթերքները, որոնք օգնում են բեղմնավորմանը‏
Հունվար 11 01:05 2019

Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանից Մելանի Կիկոն պարզել է, որ բեղմնավորման հաջողությունը հաճախ կախված է ապագա մայրիկի սննդակարգից:
Վերլուծելով մինչև հղիությունը կանանց սննդակարգը՝ նա եկել է այն եզրահանգման, որ բրազիլական ընկույզը, կարմիր միսը, ձուկը և ծովամթերքները առկա են այն կանանց սննդակարգում, ովքեր բեղմնավորման հետ կապված խնդիրներ չեն ունեցել: Այս սննդամթերքները հարուստ են ոչ միայն սպիտակուցով, այլև սելենով, որն անհրաժեշտ է որոշ հորմոնների արտադրության համար:
Միայն սելենի բավարար քանակի դեպքում բեղմնավորված ձվաբջիջը կկարողանա կպնել արգանդի պատին և ակտիվորեն կիսվել:

loading...