Ռիհաննան նոր ներքնազգեստ է գովազդում


Ռիհաննան նոր ներքնազգեստ է գովազդում
Հունվար 10 20:39 2019

Երգչուհի Ռիհաննան արդեն պատրաստվում է Սուրբ Վալենտինի օրվան։ Ռիհաննան նաեւ դիզայներ է, եւ սիրահարների օրվան նվիրված հավաքածուն արդեն իսկ պատրաստ է։ Ըստ սովորության՝ Ռիհաննան անձամբ է գովազդում իր արտադրանքը։

Instagram-ում հրապարակված կադրերում երգչուհին վարդագույն լողազգետսով է, որը զարդարված է կարմիր սրտիկների ձեւով ապլիկացիաներով։ Էրոտիկ կերպարն ամբողջացնում են կարմիր ձեռնոցները եւ սրտի տեսքով հարդարանքը։ Հավաքածուն արդեն հնարավոր է ձեռք բերել։ Ռիհաննան մտածել է նաեւ չափերի մասին։ Ներքնազգեստը նախատեսված է նաեւ խոշոր կառուցվածքով կանանց համար։

Հիշեցնենք՝ նախորդ տարի Ռիհաննան առաջին անգամ ներկայացրել է ներքնազգեստի հավաքածուն Նյու Յորքում Նորաձեւության շաբաթի ընթացքում։ Ազդեցիկ շոուին մասնակցել են մոդելային բիզնեսի առաջատարները, Բելլա եւ Ջիջի Հադիդները։