Ինքնասպանության փորձ Երեւանում՝ հիվանդ շանը օգնել չկարողանալու պատճառով

Ինքնասպանության փորձ Երեւանում՝ հիվանդ շանը օգնել չկարողանալու պատճառով
Հունվար 10 23:58 2019

Այսօր՝ հունվարի 10-ին, արտակագր դեպք է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 00:35-ին Արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի շենքերից մեկի բնակարանում քաղաքացին ինքնավնասում է արել՝ դանակով կտրել ձեռքի երակները:

Ժամանել են փրկարարներն ու փրկարար–հոգեբանը և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Պարզվել է, որ նշված տան բնակիչ, 54-ամյա Վարդան Դ.-ն երակների կտրված ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկներն էլ հիվանդանոց մեկնած իրավապահներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանության փորձի մասին ահազանգել է Վարդան Դ.-ի 22-ամյա որդին․ իրավապահներին հայտնի է դարձել, որ հայրը այդ քայլին է դիմել, քանի որ չի կարողացել գումար ճարել շան վիրահատման համար։

loading...