Ավտովթար Կապան-Քաջարան ավտոճանապարհին


Ավտովթար Կապան-Քաջարան ավտոճանապարհին
Հունվար 10 23:20 2019

Հունվարի 10-ին, ժամը 10:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան մոտ 3 մ սահել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Փրկարարները «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Տ. Տ., ծնված 1996 թ.) դուրս են բերել ձորից և մոտեցրել ավտոքարշակին: