Ինձանից փորձում են ազատվել, որ չբացահայտեմ իրենց ապօրինությունները. Ջրառատի համայնքապետը հրաժարական չի տա


Ինձանից փորձում են ազատվել, որ չբացահայտեմ իրենց ապօրինությունները. Ջրառատի  համայնքապետը հրաժարական չի տա
Հունվար 10 20:31 2019

Ջրառատ համայնքում կրքերը չեն հանդարտվում: Բնակիչները ստորագրահավաք են սկսել համայնքապետ Սամվել  Գալստյանի դեմ, ով ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի քրոջ որդին է:

ArmDay.am-ը զրուցել է Ջրառատի համայնքապետի հետ, պարզելու՝ արդյո՞ք մտադիր է հրաժարական տալ, և ինչն է լարվածության պատճառը:

«Խնդիրը նրանումն է, որ ստուգումներ են իրականացվել, որի արդյունքում՝ քրեական գործեր են հարուցվել և այդ ընթացքում պարզվել է, որ հենց աշխատակազմից ու այլ մարդիկ, քայլեր են արել, որի համար պետք է պատժվեն և նրանց ձեռք չի տալիս, որ ես մնամ, քանի որ հետևողական եմ լինելու այդ ամենին: Նրանք ցանկանում են, որ ես մի վայրկյան շուտ ազատվեմ աշխատանքից: Բողոքի ակցիա անողները չգիտեմ՝ ինչ են ուզում: Նրանք կապում են, թե Երանոսյան Լյովայի քրոջ որդին եմ, իբրև նրա ստվերի տակ եմ գործում, սակայն, Երանոսյանն իրենց ավեի շատ է օգնել իր պաշտոնավարման ընթացքում, քան ինձ» ,-ասաց նա:

Մեր այն հարցին, թե համյանքապետը ՀՀԿ-ակա՞ն է, թե ոչ, քանի որ գուցե դրանով է պայմանավորված նաև, որ մերժում են նրան, Գալստյանը պատասխանեց.

«Ես  Արմավիրի մարզի Ջրառատ համայնքից եմ: «Ջրառատ» կուսակցությունից եմ: Չեմ կարծում, որ կուսակցական լինելը պետք է բողոքի պատճառ դառնա: Կազմակերպիչները 30 տարի արդեն պայքարում են, որ իրենք լինեն  ղեկավար կազմում: Սկզբում նրանց ծնողներն էին, հիմա էլ իրենք: Ամոթ է: Պայքարել են նաև նախորդ համայնքապետի դեմ»:

Համայնապետը զրույցի ընթացքում նաև նշեց, որ  բուժամբուլատորիա են ցանկացել սարքել, նախագիծ նախահաշիվ են արել,սակայն շինարարությունն սկսելուն պես ավագանին դադարեցրել է և ստուգումներ պահանջել: Ստուգումները ցույց են տվել, որ ամեն ինչ օրենքի սահմանում է, ոչ մի խախտում չի եղել:

Հակառակը՝  ստուգումների արդյունքում պարզվել է, որ  ոչ թե բուժամբուլատորիան է  անօրինական կառուցվում, այլ հաշվապահը նաև  համայնքի ավագանի է,ով պարտավոր էր մեկ վայրում աշխատել:

«Նույն բողոքավորները ապօրինի շինություն ունեն և դրա համար են բողոքում, որպեսզի չբացահայտվի այդ ամենը: Ես թույլ չեմ տա կոծկել ապօրինությունները, մինչև վերջ կանգնելու եմ գործի գլխին և բացահայտեմ տարիներ շարունակ նրանց արած ապօրինությունները: Գյուղում երկու հազար բնակիչ չկա, բայց երկու հազարից ավելի ստորագրութուն են հավաքել: Ամեն բան գիտեմ, սուտ, կեղծ ստորագրահավաք են կազմակերպել, մարդկանց խաբում են, թե ասֆալտապատման համար է, ստորագրել են տալիս, նրանք էլ զանգում ինձ շնորհակալություն են հայտնում, որ նման լավ բան ենք  նախաձեռնել»,-շեշտեց համյանքապետը:

Նշենք, որ Սամվել Գալստյանը Ջրառատ համայնքը ղեկավարում է 2012 թվականից և պաշտոնավարման ժամկետն ավարտվում է  2021 թվականին: Համայնքապետը  չի պատրաստվում հրաժարական տալ, ավելին՝ երկու տարի անց ևս կդնի իր թեկնածությունն ու ինչպես նշեց, էլ ավելի շատ ձայներով կվերադառնա աշխատանքի: