Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի ՌԴ կողմում կուտակվել է 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի ՌԴ կողմում կուտակվել է 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս
Հունվար 10 19:21 2019

ՀՀ տարածքում, հունվարի 10-ի ժամը 19:00-ի դրությամբ, փակ են Արագածոտնի մարզի Սիփան և Ավշեն գյուղերից դեպի Մ-3 ավտոճանապարհ տանող հատվածները և Գեղարքունիքի մարզի Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան-Ապարան, Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ:

Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացվում է Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

2018 թ. հունիսի 30-ից առ հունվարի 10-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:

loading...