Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել


Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել
Հունվար 10 18:04 2019

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել:

Նույն այդ տեղեկություններով, նախկին նախարարը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 300. 1 հոդվածի հատկանիշներով (Սահամանադրական կարգը տապալելը): 

ՀՔԾ-ից, սակայն, մեր տեղեկությունը չմեկնաբանեցին:

Սեյրան Օհանյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, թե ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս: «Դիմեք իրավապահներին, ես չեմ ուզում պատասխանել»,- ասաց նախկին նախարարը: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում