Մեկ օրում բացահայտվել է 41 հանցագործություն. Անձի առեւանգում, թմրանյութեր, բնակարանային գողություններ


Մեկ օրում բացահայտվել է 41 հանցագործություն. Անձի առեւանգում, թմրանյութեր, բնակարանային գողություններ
Հունվար 10 17:24 2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 41 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության եւ խարդախության 9-ական, մարմնական վնասվածք հասցնելու 8, ծեծի 4, բնակարանային գողության ու ապօրինի ծառահատման 2-ական, անձի առեւանգման, պետական հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման եւ բնակարանային անձեռնմխելիությունը խախտելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 եւ բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: