Գազի գնի բարձրացումը քաղաքական պայմանանավորվածության արդյունք է եղել. տնտեսագետ


Գազի գնի բարձրացումը քաղաքական պայմանանավորվածության արդյունք է եղել. տնտեսագետ
Հունվար 10 16:59 2019

ՌԴ-ից ներկրվող գազի գինը սահմանին թանկացել է: Թե ինչպես կանդրադառնա այն սպառողի վրա և ինչ լուծումներ կարող են լինել  ստեղծված իրավիճակը մեղմելու համար,  ArmDay.am-ը զրուցել է Երևանի պետական համալսարանի  տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան  տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Հայկ Սարգսյանի հետ:

Տնտեսագետի խոսքով՝  գազի գնի խնդիրը քաղաքական, տնտեսական, սոցիալական բնույթ ունի: Նա խնդիրը բաժանեց երկու մասին:

Ըստ տնտեսագետի՝ առաջին մասով մենք ստացել ենք իսկապես միջինից բարձր գնով գազ, քանի որ տարիներ առաջ Եվրասիական տարածքում շատ ավելի էժան գնով գազ ստանում էր Բելառուսը:

Հայկ Սարգսյանը նշեց, որ Ռուսաստանի որևէ օկրուգի՝ Օրենբուրգի, այդ նշաձողով գազի գինը  ավելի շատ քաղաքական պայմանանավորվածության արդյունք է եղել:  Երկրորդ  մասին անդրադառնալով՝ նա նշեց, որ  սպառողի համար գազի գինը ձեռնտու չէ, և դրա համար որևէ արդարացում չի կարող լինել:

«Սպառողը, իսկապես հասարակության լայն շերտերից կտրվածքով հայտնվել է մի իրավիճակում, որը քիչ թե շատ բավարար կենսամակարդակի ապահովման համար դա կարևորագույն ինդիկատոր է դառնում, հատկապես ձմեռային ամիսներին և բիզնեսով զբաղվելու համար: Մենք արդեն բանակցային փուլում պետք է այլընտրանքներ ունենանք:  

Խնդիրն, ըստ էության,  քաղաքական, սոցիալական, տնեսական թնջուկը  համակողմանի  քննարկամ առարկա դարձնելն է, սակայն ելակետը մեկը պետք է մեկը լինի, որպեսզի սպառողի վրա այդ բեռը շատ մեծ չլինի: Գնային այս սանդղակում պետք է տեսնել՝ ինչպիսի քաղաքականություն պետք է վարել  ստեղծված իրավիճակը մեղմացնելու համար»,-ասաց նա:

Այն հարցին, թե ինչ լուծում է տեսնում տնտեսագետն այս պարագայում, և խնդիրը լուծում ունի՞, թե ոչ, Հայկ  Սարգյսյանը նշեց, որ չլուծվող խնդիրներ չկան, կան պարզապես դժվար լուծվող խնդիրներ:  

«Գազի գնի հարցը ես չեմ համարում գերդժվար լուծվող խնդիրների շարքում, որովհետև մենք  ունենք շատ ավելի լուրջ խնդիրներ երկրում, քանի գազի խնդիրն է: Տնտեսության ոլորտում ավելի հրատապ խնդիրներ կան, որոնք ավելի շուտափույթ և գրագետ լուծումներ են պահանջում քան գազի խնդիրն է»,-ասաց նա:

Տնտեսագետի կարծիքով՝ գազի գնի բարձրացումը  վճռորոշ չի  լինելու  վաղը մեր  երկիրը զարգամցամն նոր ուղեգիծ դուրս բերելու հարցում:

«Մենք ձեռք ենք բերել ժողովրդավարության, քիչ թե շատ, բավարար  մակարդակ, սակայն մեր երկրում  ամենատարբեր ինստիտուտները  դեռևս չեն աշխատում: Մեր խնդիրն է՝ այդ ինստիտուտները աշխատեցնելը,  սակայն դրա համար նախ անհրաժեշտ է ուսումնասիրել՝ որոնք են վատ ախատում, որոնք չեն աշխատում, որոնք են ,որ նոր  պետք է ստեղծվեն, որ աշխատեն: Դրանք լավագույն արդյունք ապահողով պայմաններն են, խաղի կանոններն են այդ  ինստիտուտները: Մենք մրցակացային միջավայրը չենք կարողացել ստեղծել, բիզնեսի ներգրավման միջավայրը չենք կարողացել հասցնել այն կատարելության, որպեսզի դրանք իսկապես տնտեսական աճ ապահովեն:

Ի պատախան այն հարցի՝  թե ներկա իշխանությունները որքանո՞վ են պատասխանատու դրա համար, և արդյո՞ք չեն հիասթափեցրել այդ քայլով ժողովրդին, տնտեսագետը պատասխանեց, որ  իշխանությունները ժառանգել են գազի գնի խնդիրը և տերն են լինելու այն լուծումների,որոնք կլինեն առաջիկայում:

«Կառավարությունն արդեն հայտարարել է, որ տերն է իր խոսքի, թե ինչ միջոցներով,դա արդեն լավագույնս գիտի իշխանությոնը: Ժողովուրդը կարող է վաղը  պահանջատեր  լինել խոստումները չկատարելու առումով: Ես կարծում եմ, որ բոլոր նախադրյալները կան, տրված խոստումները կատարելու համար»,-ասաց տնտեսագետը: