Բացահայտվել է «առեղծվածը»․ սովորե՞լ, թե՞ չի սովորել Միրզոյանը Գևորգյան ճեմարանում


Բացահայտվել է «առեղծվածը»․ սովորե՞լ, թե՞ չի սովորել Միրզոյանը Գևորգյան ճեմարանում
Հունվար 10 16:22 2019

Ինչպես արդեն հայտնել ենք՝ ամուլում տեղեկություն էր տարածվել, ըստ որի, ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հոգևոր կրթություն է ստացել, սակայն չէր նշվում, թե որտեղ է Միրզոյանը ստացել այդ կրթությունը։

 

ArmDay.am-ը դեռ երեկ կապ էր հաստատել Էջմիածնի Գևորգյան ճեմարանի քարտուղարության հետ, որտեղից մեզ հայտնել էին, որ շարունկվում է փնտրտուքն արխիվներում։ Այնուհետև մեր աղբյուրների միջոցով մեզ հաջողվել էր կապ հաստատել Արարատ Միրզոյանի սերնդակիցների հետ, ովքեր այդ ժամանակահատվածում ուսանել են կրթահալաիրում, սակայն նրանք մեզ վստահեցրել էին, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարին երբևէ չեն հանդիպել ուսումնառության ընթացքում։

 

Այսօր ճեմարանի քարտուղարությանը վերջապես հաջողվել է տվյալների որոնման գործընթացն ավարտին հասցնել, և հիմա արդեն հստակ կարող ենք ասել, որ Արարատ Միրզոյանը չի սովորել Գևորգյան ճեմարանում։

 

Վաչիկ Գրիգորյան