Սամվել Ֆարմանյանի ու Միհրան Հակոբյանի հետ այլ կուսակցականներ չեն լքել ՀՀԿ-ն. Ռուբեն Թադևոսյան


Սամվել Ֆարմանյանի ու Միհրան Հակոբյանի հետ այլ կուսակցականներ չեն լքել ՀՀԿ-ն. Ռուբեն Թադևոսյան
Հունվար 10 16:04 2019

 Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նախկին պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի ու Միհրան Հակոբյանի հետ այլ կուսակցականներ չեն լքել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովինախագահ Ռուբեն Թադևոսյանը:

«Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմումները գրել են հունվարի 8-ին: Սա վերջին շրջանում միակ դեպքն է, նրանց հետ կուսակցությունն այլ մարդիկ չեն լքել: Իրենց կողմից կուսակցությունը լքելու պատճառներ չեն նշել»,- ասաց Թադևոսյանը: