ՌԴ իրավապահ մարմիններում որոշվում է Նվեր Գուրուրյանի՝ Ղազախստանին արտահանձնման հարցը


ՌԴ իրավապահ մարմիններում որոշվում է Նվեր Գուրուրյանի՝ Ղազախստանին արտահանձնման հարցը
Հունվար 10 15:30 2019

Ղազախստանում սպանության մեջ կասկածվող Նվեր Գուրուրյանն ինքնակամ է ներկայացել Ռուսաստանի իրավապահ մարմիններին: Այս մասին հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:

«Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության տվյալներով` Գուրուրյանն ինքն է երեկ ներկայացել Օմսկ քաղաքի իրավապահ մարմիններին, որտեղ էլ ձերբակալվել է: Օմսկում նա գտնվել է իր բարեկամների մոտ: ՌԴ իրավապահ մարմիններում որոշվում է Ղազախստանին նրա արտահանձնման հարցը»,- ասացին դեսպանությունից:

Հունվարի 1-ին մի քանի երիտասարդներ Ամանորի տոնակատարության ժամանակռեստորանում վեճի էին բռնվել։ Ծեծկռտուքի հետևանքով դանակի վնասվածքից փողոցումմահացել էր Կարագանդայի 23-ամյա բնակիչ։ Սպանության մեջ կասկածվող Նվեր Գուրուրյանը հայտնել էր, որ պատրաստ է հանձնվել Ղազախստանի իրավապահ մարմիններին, եթե արդար քննություն ընթանա: