Նյու Յորքում բացվել է խանութ, որտեղ վաճառում են ամուսիններ


Նյու Յորքում բացվել է խանութ, որտեղ վաճառում են ամուսիններ
Հունվար 9 21:07 2019

Նյու Յորքում բացվել է խանութ, որտեղ վաճառում են ամուսիններ: Այո-այո, դուք չեք սխալվում հենց կյանքի կողակից: Խանութը բաղկացած է հինգ հարկից եւ որքան վերեւի հարկ եք բարձրանում, այնքան ավելի լավ ամուսին կարող եք գնել, իհարկե, ավելի թանկ գնով: Սակայն, խանութում գործում է երեք ոսկե կանոն`

 

  1. Չի կարելի վերադառնալ նախորդ հարկ:
  2. Եթե արդեն կատարել եք ձեր ընտրությունը, չի կարելի այն փոխել մեկ ուրիշով կամ վերադարձնել գնածը:
  3. Այս խանութ կարելի է մտնել կյանքում ընդամենը մեկ անգամ:

Ի դեպ, արտասահմանյան լրատվամիջոցներն անդրադառնալով այս խանութին` մի դեպքի մասին են գրել: Մի անգամ այս խանութ մտած կանանցից մեկը առաջին հարկում տեսնում է ցուցանակ, որի վրա գրված է. «Այստեղ վաճառվում են տղամարդիկ, որոնք լավ գումար են վաստակում եւ ունեն լավ տեսք»:  Կինը ոգեւորվում է այս հրաշալի գաղափարից, բայց բարձրանում է երկրորդ հարկ:
Այստեղ գրված ցուցանակում կարդում է. «Այստեղ վաճառվում են տղամարդիկ, որոնք լավ գումար են վաստակում, ունեն լավ տեսք եւ շատ են սիրում երեխաների»:  Առավել ոգեւորված կինը շտապում է բարձրանալ երրորդ հարկ: Իսկ այս հարկում ցուցանակին գրված էր. «Այստեղ վաճառվում են տղամարդիկ, որոնք լավ գումար են վաստակում, ունեն լավ տեսք, շատ են սիրում երեխաների եւ կանանց օգնում են կենցաղային գործերում»: Կինը սկսում է մտորել. «Փաստորեն, այս հարկում իդելական տղամարդիկ են վաճառվում, էլ ի՞նչ է պետք կատարյալ երջանկության համար, բայց չէ՞ որ դեռ կա 4-րդ հարկ»: Եվ նա բարձրանում է հաջորդ հարկ, որտեղ ցուցանակին գրված էր. «Այստեղ վաճառվում են տղամարդիկ, որոնք լավ գումար են վաստակում, ունեն լավ տեսք, շատ են սիրում երեխաների, կանանց օգնում են կենցաղային գործերում եւ չափազանց ռոմանտիկ են»: Կինն արդեն հստակ որոշում է. «Ինձ հենց սա է պետք, ես անպայման պետք է գնեմ, բայց ախր կա նաեւ 5-րդ հարկ»: Կանացի հետաքրքրությունը նրան տանում է 5-րդ հարկ, որտեղ ցուցանակին գրված էր. «Ներողություն ենք խնդրում, բայց այստեղ ամուսին չի վաճառվում: Այս հարկը ստեղծվել է, որպեսզի եւս մեկ անգամ ապացուցվի այն փաստը, որ կանայք միշտ ուզում են ավելին: Դուք մեր 1. 965.785-րդ այցելուն եք եւ դեռ ոչ մի կին այս խանութից դուրս չի եկել իր գնումը կատարած»: