Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելու մասին


Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելու մասին
Հունվար 9 17:35 2019

Եկեք աբսուրդ բաներ չխոսենք` այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահ դարձնելու մասին հարցին:

Վարչապետը հիշեցրեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ է ընտրվել անցյալ տարվա մարտին և դեռ 7 տարի էլ պետք է պաշտոնավարի:

Հիշեցնենք՝  մամուլն այսօր գրել է,  որ  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն նպատակադրվել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: