«Ազգություն սիրել-չսիրելը բարձրագույն տաֆտալոգիա է»․Ասյա Խաչատրյան


«Ազգություն սիրել-չսիրելը բարձրագույն տաֆտալոգիա է»․Ասյա Խաչատրյան
Հունվար 8 16:39 2019

Համացանցում լայն քննարկումների առիթ դարձած ակտիվիստ Ասյա Խաչատրյանի վերջին լուսանկարն ու նրա բազմաժանր կենցաղը շատերի մոտ ասոցացվում է ազգադավության և ադրբեջանամետության հետ, սակայն ինքը՝ Ասյա Խաչատրյանը գտնում է, «Ազգություն սիրել-չսիրելը բարձրագույն տաֆտալոգիա է»։

 

Armday.am հարցին, թե ի՞նչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանի դրոշի կողքին նկարվելն ու լուսանկարը հրապարակելը, Ասյան պատասխանեց,-«Եթե մի իրականության մեջ աջ ու ձախ կողմում ապրում են մարդիկ, ովքեր ճանաչում են ագրեսիայի ու հակառակորդ կողմի արժեքների պղծության մեթոդը,ուրեմն պետք ա լինի դրան հակադարձող տարբերակ։ Ինքս դրոշային սիմվոլիկան շատ ծանր չեմ տանում, բայց այլ մեթոդի մասին եմ ուզել հուշել ու խոսքս ավելի Ադրբեջանի հասարակությանն ա ուղղված, որ վաղուց ժամանակն ա փոխելու մեթոդները ու կարելի ա իրար վառելու փոխարեն՝  կանգնել իրար կողք ու մեսիջս այն է, որ ատելության պրոպոգանդայի ալիքին մենակ հակատելության պրոպոգանդան կարա փրկի»։



Մեր զրուցակիցը  նշեց, որ ունի բազմաթիվ ադրբեջանցի ընկերներ, ովքեր կիսում են իր մտեցումն առ այն, որ Արցախյան կոնֆլիկտի լուծման ճանապարհը Արցախի անկախացումն է և ադրբեջանցի ու հայ ժողովուրդների ազատ ել ու մուտը։ Պարզեցինք նաև, որ Ասյայի արմատները գալիս են Արևմտյան Հայաստանից՝ Վանից, և իր ընտանիքը ևս կիսում է խաղաղության մասին իր պատկերացումները։



«Մարդիկ ովքեր ճանաչում են քեզ, մտերիմ են, կամ ոչ կարող են չկիսել կարծիքդ կամ կիսել, պաշտպանել կամ չպաշտպանել։ Ո՞նց կարող է մարդը ուրիշի հայացքներին բռնի ու դեմ լինի»,-հավելեց նա։

 

Վաչիկ Գրիգորյան