Մխիթարյանը կարող է հեռանալ Արսենալից


Մխիթարյանը կարող է հեռանալ Արսենալից
Հունվար 8 14:38 2019

Լոնդոնի «Արսենալն» ավելի ու ավելի մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն: «Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին «Արսենալի» ղեկավարությանը հորդորում է գործարքն ավարտին հասցնել այս ամիս:

 

Sky Sports-ի հաղորդմամբ, Սուարեսի` «Արսենալ» տեղափոխության արդյունքում «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ թիմից:

 

Ավելի վաղ The Sun-ը հայտնում էր, որ կիսապաշտպանի ժամանումից հետո «Արսենալում» գուցե Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ում տեղը թիմի մեկնարկային կազմում կարող է հարցականի տակ լինել:

 

Էմերին շատ է վստահում Սուարեսին, ում հետ աշխատել է 2014/15 մրցաշրջանում:

 

Մխիթարյանն այս մրցաշրջանում 20 հանդիպման է մասնակցել: Նա այս պահին ապաքինվում է վնասվածքից և խաղադաշտ կվերադառնա հունվարի վերջին: