Այսօր բռնցկամարտիկ Վիկ Դարչինյանի ծննդյան օրն է


Այսօր բռնցկամարտիկ Վիկ Դարչինյանի ծննդյան օրն է
Հունվար 7 15:20 2019

Այսօր ծննդյան 43-րդ տարեդարձն է նշում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը։

Վիկ Դարչինյանը՝ Վախթանգ՝  ծնվել է 1976 թվականի հունվարի 7-ին՝ Վանաձորում։ Վիկը Բռնցքամարտով սկսել է զբաղվել դեռևս 1983 թվականից՝ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ։

Վիկ Դարչինյանը Հայաստանի քառակի չեմպիոն է (1997—2000), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1998), աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր (1998) և Բարի կամքի խաղերի բրոնզե մեդալակիր (1998)։

Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը եղել է գերթեթև քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն (2004—2007), 2-րդ գերթեթև քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն (2008—2009)։ 2008-2010 թվականներին եղել է նաև 2-րդ գերթեթև քաշային կարգում WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոն։