Հայտնի է ՄՅՈւ-ի՝ դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը


Հայտնի է ՄՅՈւ-ի՝ դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը
Հունվար 2 23:15 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ճանաչվել է «կարմիր սատանաների»՝ դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Բացի Պոգբայից, երկրպագուների շրջանում անցկացվող քվեարկությանը մասնակցել են Ջեսի Լինգարդը և Մարկուս Ռաշֆորդը։

Դեկտեմբերին Պոլ Պոգբան մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 5 հանդիպման, դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդ որում, Պոգբան արդյունավետ խաղով աչքի է ընկել վերջին 3 հանդիպումների ընթացքում, որոնք անցկացրել է նորանշանակ մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ։

Հավելենք, որ նոյեմբերին «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Լինդելյոֆը, հոկտեմբերին՝ Մարսիալը, իսկ օգոստոսին և սեպտեմբերին՝ Լյուկ Շոուն։