Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը հաղթել են միջազգային մրցաշարերում


Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը հաղթել են միջազգային մրցաշարերում
Հունվար 1 20:50 2019

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը հաղթանակ են տոնել միջազգային մրցաշարերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսպանիայում ավարտվեց Դե Լորկա միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 22 երկրենրի 146 մասնակից, այդ թվում՝ 11 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ: Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:
Գրիգորյանը նաև 16 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

Ցյուրիխում ավարտվեց Վեյնախտօփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում ՝էին 17 երկրների 102 շախմատիստ, այդ թվում՝ 11 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ: Մրցաշարի մասնակիցների թվում է Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը: Մրցաշարում Մարտիրոսյանը տոնեց 4 հաղթանակ, ևս 3 պարտիա ավարտեց հաշտությամբ և 5.5 միավորով դարձավ մրցաշարի հաղթող: Մարտիրոսյանը նաև 3 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

Հիմնական մրցաշարի ավարտից հետո Մարտիրոսյանը մասնակցեց նաև կայծակնային մրցաշարի, որտեղ 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և Սվանե Ռասմուսի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները, սակայն ավելի ցածր լրացուցիչ ցուցանիշների պատճառով դարձավ երկրորդը:

 

Վարվառա Հայրապետյան



loading...