Ուշացման պատճառով Ամանորին մնացել եմ օդանավակայանում. Մանե Թանդիլյան. (լուսանկարներ)


Ուշացման պատճառով Ամանորին մնացել եմ օդանավակայանում. Մանե Թանդիլյան. (լուսանկարներ)
Դեկտեմբեր 31 21:00 2018

Հաշված ժամեր անց  կազդարարվի Նոր տարվա սկիզբը: Ամանորյա տոներին ընդառաջ ArmDay.am-ը զրուցել է քաղաքական գործիչների հետ,պարզելու, թե որտեղ են նրանք դիմավորելու տարվա գլխավոր տոնը ևարդյո՞ք քաղաքական գործիչները շարքային քաղաքացիների նման Ամանորը դիմավորելու են ընտանիքի անդամների հետ`տանը: Նորընտիր Աժ պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ  բլից հարցումը ներկայացնում ենք ստորև.

-Սիրո՞ւմ եք Ամանորը,  և ինչո՞ւ:

-Այո, որովհետև ուրախ են մարդիկ:

-Որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը:

-Ամեն տարի՝ տարբեր վայրերում:

-Ի՞նչ եք անում ժամը 12-ից 10 րոպե առաջ:

-Տարբեր տեղերում՝ տարբեր բաներ, բայց հոգեվիճակով՝ սպասում եմ 12-ին:

-Ո՞րն է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար։

-Լույսը:

-Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:

-Հաջորդիվ պատրաստվող թարմ սպասը։

-Ամենասիրելի պահը Ամանորի  հետ կապված:

-Սպասումը:

-Ի՞նչ եք պարտադիր դնում Ձեր սեղանին:

-Ոչ մի պարտադրանք չկա:

-Տոների ընթացքում հետևո՞ւմ եք Ձեր քաշին:

-Երբևէ չեմ հետևում:

-Ամանորի ամենասպասված նվերը:

Երեխաների ուրախությունը՝ ստացած նվերներից:

-Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որևէ մեկի տւն այցելելիս:

-Բարձր տրամադրություն:

-Ամենաուրախ և ամենատխուր Ամանորը, որն ունեցել եք:

-Ամանորը ուրախ տոն է, բայց եղել է տարի, երբ այդ օրերին հարազատ ենք կորցրել:

-Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում և որը՝ ամենաքիչը։

-Սիրում եմ ընտանիքով հավաքվելը, և չեմ սիրում՝ սննդային մրցավազքը։

-Ձմեռ պապ գոյություն ունի՞:

-Ո՞վ չգիտի, որ՝ այո:

-Վերջին անգամ ձնեմարդ  ե՞րբ եք պատրաստել:

-Երբ ձյուն է եկել Նոր տարուն:

- 2019-ի Ձեր երազանքը:

-Խաղաղություն և բարեկեցություն մեր երկրին, ընտանիքներին՝ երջանկություն:

-Ամանորի մասին Ձեր ամենասիրելի ֆիլմը…

-«Բաղնիքդ անուշ»

-Ո՞ր գույնը կասոցացնեք Ամոնորի հետ։

-Կանաչ և կարմիր:

-Ե՞րբ եք վերջին անգամ սրտանց ուրախացել:

-Ուրախանալիս սրտանց եմ ուրախանում:

-Ամենազավեշտալլի իրավիճակը, որւմ հայտնվել եք Ամանորին:

-Մնացել եմ օդանավակայանում ուշացման պատճառով և նշել Նոր տարին օնլայն:

-Կուզեիք, որ այս պահին…

-Մարդիկ ներեն իրար ցավ պատճառելու համար:

-Ի՞նչ էիք ցանկացել 2018-ից և ի՞նչ տվեց այն Ձեզ: 

-Ցանկացել էի հաջողություն, տվեց՝ պատասխանատվություն

-Ի՞նչ թողեց Ձեզ անցնող տարին:

-Անմոռանալի հույզեր և պատասխանատվություն

-2018 թվականին Ձեր  թերացումը:

-Հարազատ մարդկանց հետ չանցկացրած ժամանակը:

-Կա՞ ինչ-որ բան որի համար ափոսում եք:

-Չասված ջերմության և շնորհակալության խոսքեր՝ արժանի մարդկանց:

-Թեմա, որի շուրջ ժամերով կխոսեք տարվա բոլոր օրերին:

-Խոսել չեմ սիրում, հատկապես՝ ժամերով, ես գործողության մարդ եմ։ Բայց կան մարդիկ, ում հետ կուզեի խոսել ավելի երկար, քան հաջողվում է։

-Քաղաքականությունը….

-Մարդկային կյանքը երջանիկ դարձնելու արվեստ է։

-Կինը քաղաքականության մեջ …

-Անհրաժեշտ է։

-Ո՞վ  է հայ քաղաքական դաշտի Ձմեռ պապը:

-Արմեն Սարգսյանը:

-Տարվա իրադարձությունն ըստ Ձեզ:

-Հեղափոխությունը:

-Տարվա մարդը..

-Շարլ Ազնավուր:

-Տարվա բառը:

-Ընտրություններ:

-Տարվա արտահայտությունը:

-Հարցը ուղղեցի քրոջս աղջկան, ասեց՝ մարդ ա վատացել ։

-Տարվա քաղաքական գործիչը:

-Նիկոլ Փաշինյան:

-Ձեզ քննադատողները..

-Ինձ քննադատողներին շնորհակալ եմ:

-Ի՞նչ կմաղթեք հայ ազգին գալիք տարվա համար:

-Խոհեմություն և ողջամտություն:

 

 

 

 

 

 

 

 

 



loading...