Արփինե Հովհաննիսյանը՝ Ամանորը դիմավորելու, իրեն քննադատողների և քաղաքական մի քանի հարցի մասին (լուսանկարներ)


Արփինե Հովհաննիսյանը՝ Ամանորը դիմավորելու, իրեն քննադատողների և քաղաքական  մի քանի հարցի մասին (լուսանկարներ)
Դեկտեմբեր 31 20:00 2018

Հաշված ժամեր անց  կազդարարվի Նոր տարվա սկիզբը: Ամանորյա տոներին ընդառաջ ArmDay.am-ը զրուցել է քաղաքական գործիչների հետ,պարզելու, թե որտեղ են նրանք դիմավորելու տարվա գլխավոր տոնը ևարդյո՞ք քաղաքական գործիչները շարքային քաղաքացիների նման Ամանորը դիմավորելու են ընտանիքի անդամների հետ`տանը: Աժ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ  բլից հարցումը ներկայացնում ենք ստորև.

-Սիրու՞մ եք Ամանորը և ինչու՞:

-Սիրում եմ նախեւառաջ այն պատճառով,  այս տոները մեծ սպասումների, հավատի եւ ընտանեկան ջերմության ամենալավ ժամանակաշրջան են։

-Որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը:

-Ամանորը անցկացնելու եմ Հայաստանում՝ Երեւանում։

-Ի՞նչ եք անում 12-ը զարկելուց 10 րոպե առաջ:

Փորձում եմ մտովի շնորհակալություն հայտնել  Աստծուն այն ամենի համար ինչ ինձ տվել է եւ չի տվել անցնող տարուն,  ամփոփել  հեռացող տարին եւ ձեւակերպել գալիք տարվա ցանկությունները եւ երազանքները։

-Ո՞րն է նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար:

-Ամանորյա եղեւնին:

-Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:

-Տոլման:

-Ամենասիրելի պահը Ամանորի հետ կապված:

-Նախատոնական եռուզեռը եւ տրամադրությունը, սիրելի մարդկանց համար նվերներ ընտրելու գործըթնացը։

-Ի՞նչ եք պարտադիր դնում Ձեր սեղանին:

-Մայրիկիս պատրաստած ավանդական հայկական բուդը։

-Տոների ընթացքում հետեւո՞ւմ եք Ձեր քաշին:

-Ոչ։ Ես կարծում եմ, որ տոները չպետք է ծանրաբեռնված լինեն պայմանականություններով։

-Ամանորի  ամենասպասված նվերը:

-Յուրքանչյուր նվեր, որը նվիրված է սիրով ու ջերմությամբ։

-Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որեւէ մեկի տուն այցելելիս:

-Սովորաբար,  ում տուն այցելում եմ իրենց համար  հատուկ պատրաստած նվեր եմ ունենում,  բայց դուրս չեմ գալիս  նաեւ հայկական  ավանդական ստեղծարարության շրջանակներից եւ միշտ վերցնում եմ շոկոլադ եւ խմիչ։

-Ամենաուրախ ու ամենատխուր Ամանորը, որը ունեցել եք։

-Ամանորը ինքնին գոնե ուրախության սպասումի ժամանակ է։Դրա համար բազմաթիվ ուրախ  ամանորներ եմ ունեցել, իսկ ամենատխուր որակում եմ այն ամանորները, երբ հարազատ մարդիկ եմ կորցրել։ Այս կտրվածքով այս տարվա ամանորը եւս բացառություն չէ, որովհետեւ այս տարի տատիկիս  եմ կորցրել։

-Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում եւ որը՝ամենաքիչը։

-Չեմ սիրում պարտադրված, ընդամենը մի քանի րոպեի համար փոխայցելությունները, տոները կենցաղայինն հարցերով ծանրաբեռնելը, իսկ ավանդույթներից հատկապես հունվարի 5-ի երեկոյից սկսվող սուրբծննդյան տոնակատարությունները։

-Ձմեռ պապ գոյություն ունի՞:

-Քանի դեռ կա մեկ  երեխա, որ բոցավառ աչքերով սպասում է Ձմեռ պապի գալուն եւ նրա նվերներին, ուրեմն Ձմեռ պապ գոյություն ունի։

-Վերջին անգամ ձնեմարդ ե՞րբ եք պատրաստել:

-Շատ վաղուց էր՝ նվազագույնը տաս տարի առաջ:

-2019-ի Ձեր երազանքը:

-Կան անձնական երազանքեր, որոնք չեմ բարձրաձայնի, իսկ որպես ՀՀ քաղաքացի այն երազանքը, որի մասին խոսում էր Թումանյանը. դարձնենք մեր երկիրը, այն երկիրը, ուր ձգտում է մեր հոգին։

-Ամանորի մասին Ձեր ամենասիրելի ֆիլմը:

«Տան մենակ»-ի շարքը:

-Ո՞ր գույնը կասոսցացնեք Ամանորի հետ:

Կարմիրը:

-Ե՞րբ եք վերջին անգամ սրտանց ուրախացել:

-Իմ խորին  համոզմամբ ուրախությունը մշտական երեւույթ չէ։ Դու կարող ես ուրախ լինել ինչ-որ հարցի կապակցությամբ, իսկ այդպիսի առիթներ ունեցել եմ այս տարվա ընթացքում էլ, ընդամնեը օրեր առաջ էլ։

-Ամենազավեշտալի իրավիճակը, որում հայտնվել եք Ամանորին:

-Չեմ մտաբերում:

-Կուզեիք, որ այս պահին...

-Մի պահ վերացարկվենք առտնին բոլոր հոգսերից, գնահատենք այն բոլոր ձեռքբերումներ ու նվաճումներ, որ ունեցել ենք տարվա ընթացքում, հավատով լցվեք նոր երկող տարվա նկատմամբ։

-Ի՞նչ էիք ցանկացել  2018-ից եւ ի՞նչ տվեց այն Ձեզ։

-2018 տարբեր բաներ եմ ցանկացել։ Այն ինձ տվեց ավելի շատ խոհեմություն, ավելի շատ իմաստություն եւ ավելի շատ ուժ:

-Ի՞նչ թողեց Ձեզ անցնող տարին:

-Մտահոգություններ:

-2018 թվականին Ձեր թերացումը:

-Շատ դեպքերում ինձ չհաջողվեց լինել լսելի եւ հասկացված։

-Կա՞ ինչ-որ  բան, որի համար ափսոսում եք:

-Իհարկե, այն բոլոր նախաձեռնությունների համար եւ գաղափարների համար, որոնք չկարողացա կյանքի կոչել կամ իրագործել այս տարի։

-Թեմա, որի շուրջ ժամերով կխոսեք տարվա բոլոր օրերին:

-Որպես իրավաբան եւ ԵՊՀ դասախոս՝ իհարկե իրավաբանությունից։

-Քաղաքականությունը...

-Բնորոշումը իմը չէ, սակայն ես կիսում եմ այն միտքը, որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է։

-Կինը քաղաքականության մեջ....

-Առավել շատ թիրախավորված եւ քննադատված են քան տղամարդիկ, սակայն ի զորու իսկական  հեղափոխական փոփոխությունների։

-Ո՞վ է հայ քաղաքական դաշտի Ձմեռ պապը:

-Հայ քաղաքական դաշտի Ձմեռ պապ են բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք ունակ են  ոչ միայն խոստումներ տալ, այլ նաեւ պատասխանատու լինել իրենց խոստումների եւ  դրանց իրագործման համար։

-Տարվա իրադարձությունն ըստ Ձեզ:

-Ինձ թվում է՝ այս տարի բոլորիս համար պատասխանը մեկն է. ապրիլից սկսված իրադարձությունները:

- Տարվա մարդը:

-Ինձ համար յուրքանչյուր տարի պատասխանը մեկն է՝ հայ զինվորը։

-Տարվա բառը:

-Իհարկե ,այս բառը քաղաքական եւ հանրահավաքային հարթակներում չէր հնչում, սակայն ինձ համար տարվա բառը եւ նշանաբանը՝ համբերություն է։

-Տարվա արտահայտությունը:

-Բոլոր քննադատությունների բալասանը`«Թողեք, թող աշխատեն»։

-Տարվա քաղաքական գործիչը:

Այն քաղաքական գործիչը, որը  հանուն հարմարավետության չի հրաժարվել իր սկզբունքներից, չի ընկրկել պաշտպանել այն արժեքները, որին հավատացել է։ Ցավոք, այս տարին աչիք ընկավ նման քաղաքական գործիչերի սուր պակասով։

- Ձեզ քննադատողները:

Ինձ քննադաողները տարբեր են։ Դրա համար նրանից ոմանց  վերաբերվում եմ հարգանքով, ոմանց՝ խղճմտանքով, ոմանց՝ ընմբռնումով, իսկ մի մասին ընդհանարապես որեւե կերպ  չեմ վերաբերվում։ Այս առումով ուզում եմ նշել, որ հայհոյողները քննադաղների մեջ չեն մտնում, նրանք առանձին կատեգորիա են, որոնց էլի  որեւէ կերպ չեմ վերաբերում։

- Ի՞նչ կմաղթեք հայ ազգին գալիք տարվա համար:

-Առանց արժանապատվության կորստի  խաղաղություն մեր երկրին, խոհեմություն՝ կողմնորոշվելու համար բարդ քաղաքական իրավիճակում  հնչող ստերի հորձանուտում,   երջանկություն ու ներդաշնակություն մեր ընտանիքներին։