Իսկոն չի հեռանա «Ռեալից»


Իսկոն չի հեռանա  «Ռեալից»
Դեկտեմբեր 31 16:46 2018

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոն հերքել է լուրերը, թե այս ձմռանը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»:

«Չեմ ցանկանում հունվարին հեռանալ «Ռեալից», քանի որ շատ երջանիկ եմ այստեղ: Նպատակս է շարունակել տիտղոսներ նվաճել Մադրիդում»,- 26-ամյա իսպանացու խոսքը մեջբերում է Deportes Cuatro-ն:

Հիշեցնենք, որ Իսկոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականի ամառը: Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 խաղի, դարձել 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: