Հայ մարզիկը քունգֆուի աշխարհի չեմպիոն է դարձել


Հայ մարզիկը քունգֆուի աշխարհի չեմպիոն է դարձել
Դեկտեմբեր 30 13:36 2018

Թաիլանդում մեկնարկած քունգֆուի աշխարհի առաջնությանը հայ մարզիկն աշխարհի չեմպիոն է դարձել։ Քունգֆու ֆայթինք ոճում 65 կք քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել Հենրիկ Ազատյանը:

Առաջնությանը մասնակցում են 20 երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանից մասնակցում են Հենրիկ Ազատյանը (քունգֆու ֆայթինք) և Մուշեղ Տերտերյանը (թույ շոու):

Իսկ Հայաստանի քունգֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը ընգրկված է միջազգային մրցավարների կազմում։