Զինովորն իր երազանքի և ամանորյա անակնկալի մասին. (լուսանկարներ, տեսանյութ)


Զինովորն իր երազանքի և ամանորյա անակնկալի մասին. (լուսանկարներ, տեսանյութ)
Դեկտեմբեր 29 23:50 2018

Մանկուց երգերաժշտություն սիրող սյունեցի երիտասարդն այսօր քայլեր է անում դեպի երգչի կարիերա: «Իմ և քո համար», այսպես է կոչվում երգը, որով  նա ներկայացել է իր հանդիսատեսին:Երգի հեղինակը գուսան Արտակ Արամյանն է: Երգիչ դառնալը նրա առաջին երազանքն է:

Պավել Մելքումյանն այս պահին ծառայում է հայոց բանակում: Նրա խոսքով՝ ծառայությունը հրաշալի է անցնում:

ArmDay.am-ի հետ զրույցում երգիչը պատմել է իր անցած երաժշտական ուղու և ամանորյա անակնկալի մասին:

Երգում է 6 տարեկանից:Ծնողները նկատելով նրա ընդունակությունները՝ուղարկել են երաժշտական դպրոց: Սովորել է Կապանի միջնակարգ դպրոցում,այնուհետև ուսումը շարունակել  երաժշտական ուսումնարանում՝ որպես վոկալիստ:

Չնայած երաժշտական բոլոր ոճերում նախընտրած երգեր ու կատարողներ ունի, սակայն ամենից հոգեհարազատ ոճը Պավելին ռաբիզն է և պատահական  չէ, որ նրա երազանքներից մեկը «Սպիտակցի Հայկո»-ի հետ դուետ ունենալն է:

Այն հարցին, թե որն է երգչի հաջողության գաղտնիքը, երգիչը պատասխանեց.

«Երգչի հաջողության գաղտնիքն աշխատասիրության նպատակասլացության և համառ կամքի մեջ է»:

Պաշտպանության նախարարությունը  տոներին ընդառաջ զինվորին անակնկալ է մատուցել.տոներին նա տանը կլինի: Սյունեցի երգիչը, չնայած բացահայտել է,որ իր երազանքերի գործիքը՝ բարձրախոսը, 6 տարեկանում ոչ թե Ձմեռ պապն էր տոնածառի տակ դրել, այլ ծնողները, հավատում է, որ իրական Ձմեռ պապ գոյություն ունի:

«Հավատում եմ Ձմեռ պապիկին,նա մեր ներսում է ապրում,հոգու խորքում։Չհավատալ Ձմեռ պապիկին, նշանակում է դադարել երազել։Ամեն մեկս էլ մեր հոգու խորքում դեռ մանուկ ենք, ու դա կյանքն ավելի է քաղցրացնում և հետաքրքրացնում»,-ասաց նա:

Երգիչը գալիք տարում բոլորին մաղթում է քաջառողջություն,սահմաններին՝ խաղաղություն,իսկ սիրելիին, նա առանձնահատուկ հղեց իր խոսքը.

«Այս ծանր,բայց միևնույն ժամանակ, շատ կարևոր երկու տարիների ընթացքում  համբերատար եղիր, և սպասիր քո սիրելիին։Թող մեր միջև եղած հեռավորությունից էլ ավելի մեծ սեր ծնվի։Սիրում եմ քեզ»: