Մխիթարյանը դաշտ կվերադառնա փետրվարին


Մխիթարյանը դաշտ կվերադառնա փետրվարին
Դեկտեմբեր 25 12:03 2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ կվերադառնա փետրվարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-6 շաբաթ:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության` Պրեմիեր լիգայի 18 տուրերից հետո «Արսենալ»-ն ունի 37 միավոր և մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է: Առաջատարը 48 միավորով «Լիվերպուլ»-ն է: