Մխիթարյանի վնասվածքը լուրջ է


Մխիթարյանի վնասվածքը լուրջ է
Դեկտեմբեր 24 21:08 2018

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է: Ինչպես տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը, լիարժեք ապաքինման համար հայ ֆուտբոլիստից կպահանջվի 6 շաբաթ: Հիշեցնենք, որ բժշկական հետազոտություններից պարզ էր դարձել, որ հայ ֆուտբոլիստի մոտ աջ ոտքի կոճի հետ կապված խնդիրներ կան: Հավելենք, որ «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում կհանդիպի «Բրայթոնին»: Խաղը կկայանա դեկտեմբերի 26-ին: