Ես ոչ մեկի մարդը չեմ եղել. Ղազարյանը՝ նախարարությունը փակելու, անելիքների ու անձնականի մասին․ Գ․ Ղազարյանի «Կյանքը մեկ օրում»

Ես ոչ մեկի մարդը չեմ եղել. Ղազարյանը՝ նախարարությունը փակելու, անելիքների ու անձնականի մասին․ Գ․ Ղազարյանի «Կյանքը մեկ օրում»
Դեկտեմբեր 20 14:36 2018

 

«Ես ոչ մեկի մարդը չեմ եղել, չեմ էլ կարող լինել»,- ասում է Սպորտի եւ երիտասարդության հետ հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ում հետ ArmDay.am-ը զրուցել է «Կյանքը մեկ օրում» նախագծի շրջանակներում։ Արդյո՞ք անհրաժեշտ է փակել նախարարությունը, ինչ խնդիրներ կառաջանան վերամիավորման արդյունքում։ Այս, ինչպես նաեւ Գաբրիել Ղազարյանի անձնական կյանքի մանրամասները մեր զրույցում։

Պարոն Ղազարյան տարին ավարտվում է, ինչպիսին էր այն նախարարության համար։

 

Գերծանրաբեռնված, որովհետև մենք ուղղություններ ունենք, նախ առաջնահերթ մեր մասսայական սպորտն է։  Մենք բազում ծրագրեր ենք իրականացնում, ցավոք լուաբանում շատ չի իրականացվում։ Այսօրվա դրությամբ մենք ներգրավել ենք ազգաբնակչության բոլոր օղակները, և դա արդեն 3-4 տարվա պատմություն ունի, սակայն 2019թ-ին այդ ամենը վերանայվելու է։ Մենք ցանկանում ենք, որ հանրության մոտ  շահագրգռվածություն լինի։

Նշեցիք վերանայելու եք, այսինքն ունե՞ք երաշխիք, որ վերանշանակվելու եք։

 

 Անկախ ամեն ինչից սպորտն այն ոլորտն է, որ պետք է աշխատենք։ Այն երկրներում, որտեղ սպորտի նախարարություն չկա, իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, իրենք այդ խնդիրը չունեն ազգաբնակչությանը բերելու ֆիզիկական կուլտուրայով զբաղվելու։

Բայց ՀՀ-ում կարծես թե  գտնում են, որ այդ նախարարության կարիքը չկա։

Ես համաձայն չեմ, ես կարող եմ փաստարկներ բերել։ Մենք սկսել են նոր լուրջ ծրագրեր՝  ազգաբնակչությանը բերել ֆիզկուլտուրայով զբաղվելու, բայց դա մեկ ուղղությունն է։ Մյուս կարևոր ուղղություններից է մեր մարզադպրոցները։ 174 մարզադպրոց ունենք, սակայն մեր ենթակայության տակ 24-ն են, և 2 քոլեջ։ Այդ 24 մարզադպրոցների մարզիկները, ովքեր աշխարհի և Եվրոպայի մեդալակիրներ են, նրանք մեր սաներն են, դա նշանակում է, որ մյուս դպրոցները ճիշտ ուղղությամբ չեն գնում։ Պետք է նաև օպտիմալացում լինի։

Որպես նախարար կարո՞ղ եք ասել, երբ են ՀՀ մի շարք մարզադպրոցներ վերանորոգվելու, նույն, Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը, որտեղ դուք ևս այցելել եք։

 

Նախագծային աշխատանքներ արդեն արվել են, մենք ներկայացրել ենք քաղշին։ Ես կոնկրետ բան չեմ ասի, դա ոչ թե Արթուր Ալեքսանյանի դպրոցն է, այլ ներկայումս էնտեղ բազում ըմբիշներ են մարզվում։ Հիմա երկրորդ փուլն է, պետք է սկսեն շինարարությունը։

 

Եղել եք նախարար և հին Հյաստանում, և՛ նոր Հայաստանում, ո՞րն է տարբերությունը։

Երկու դեպքում է ես իմ աշխատանքն եմ տարել, ես ոչ մեկի մարդը չեմ եղել, չեմ էլ կարող լինել։

Բայց ասում են Գագիկ Ծառուկյանի․․․

Ասում են, բայց հո մենք խելացի մարդ ենք, ոնց կարելի է փոխարինել, ինձ տեսնում են ոլորտի մարդ։

Երբ որ ասում են ինչ որ մեկի մարդ, ինչպե՞ս են վերաբերվում Ձեր ընտանիքում։

 

Ծիծաղով, երեխաներս 3-ն են,  մեծ աղջիկս ատամնաբույժ է, միջնեկ տղաս տնտեսագետ է, իսկ փոքրս սովորում է դպրոցում։

Պարոն Ղազարյան Կառավարությունում խոսվու՞մ է նախարարության վերամիավորման մասին։

Ոչ չի գնացել, բայց եթե լինի, ես միանշանակ ընդդիմանալու եմ։ Մենք շատ խնդիրներ ունենք, ու շատ անելիքներ ունենք, և դրանց համար պետք է պատասխան տրվի։ Գոյություն ունի մկանային հիշողություն, որը լինում է մինչև 7 տարեկան, մենք պետք է ակտիվացնենք դա,  նախադպրոցային մարզումներ կազմակերպենք։

Երբ իշխանությունն ուզում է ինչ որ կառույց վերամիավորել, գտնում է փաստարկներ, հիմա չկա մտավախություն, որ կասեն այս կառույցը ուռճացված հաստիքացուցակ ունի, կամ բյուջեի վրա հսկայական ծախսեր է նստում։

 

Քավ լիցի, եթե փաստարկված քաղաքական որոշում կլինի, մենք կընդունենք, բայց չկորցնելով ամբողջ աշխատանքները։ Այո, պետք է նշեմ, որ  մենք ունենք կադրերի պակաս։  Այսօրվա դրությամբ մենք մրցույթ ենք հայտարարել, և ոչ ոք չի գալիս։

 

Գուցե աշխատավարձն է ցածր։

Մեր մարզիչները գումարի համար չեն աշխատում, նրանք ֆանատներ են։

Պարոն Ղազարյան ՀՀ տնտեսությունից հետո ամենավատ վիճակը մեր ֆուտբոլում է, ե՞րբ են մեր տղաները ֆուտբոլ խաղալ սովորելու։

Մեր՝ հայերիս մտածելակերպը մի փոքր այլ է, մենք անհատականություն ենք և մենք թիմային խաղ չենք կարողանում։ Բայց հստակ քայլեր արվում են, ֆեդերացիայի կազմն է փոխվել, շուտով հանդիպելու եմ նաև ֆեդերացիայի նախագահի հետ։

Ինչպիսի՞ն է Գաբրիել Ղազարյանը ընտանիքում, ընկերական միջավայրում։

 

Սիրում եմ ընկերներիս և ընտանիքիս հետ ժամանակ անցկացնել։ Հաճախ են ընկերներս գալիս մեզ հյուր գալիս։

Կա՞ մանկության երազանք, որ իրականություն է դարձել։

Գրեթե բոլոր մանկության երազանքներս իրականացել են։

Ի՞նչ կուզեիք ձմեռ պապիկից։

Ես կուզենայի, որ ժողովրդի ժպիտը չպակասեր, բալարի աչքերը փայլեին։

Հարցազրույցի այս հատվածում շարունակեք մեր մտքերը։

Կյանքը մեկ օրում։

-Չի ավարտվում

Տարիների ընթացքում։

- Անելիքներ շատ կան-ամեն օրը կարևոր է։

Մի օր ես։

Բազմակետ

Իմ օրերի մեջ։

Ամեն օրն էլ կարեւոր է։

Եվ վերջում Ձեր ամանորյա մաղթանքը։

Իրականում շատ մեծ հույսերով լցված։ Նախ շնորհավորում եմ մեր հայ ազգին, առաջնահերթ մեր սահմանները թող ամուր լինեն, եւ փայլը մեր ժողովրդի աչքերից թող չպակասի, դա ամենակարևորն է։ Երջանկություն, առողջություն եմ ցանկանում բոլորին։

Փայլակ Ֆահրադյան

Տաթեւ Այվազյան

 

 

 

 

loading...