Արևելյան հորոսկոպ՝ 2019-ի համար


Արևելյան հորոսկոպ՝ 2019-ի համար
Դեկտեմբեր 19 01:01 2018

Առնետ (1936, 1948, 1960, 1972, 1984, 1996)

 

Փետրվար, ապրիլ, հոկտեմբեր. Ահա որոնք են լինելու Առնետների հաջողակ ամիսները 2019-ի՝ Խոզի տարում։ Առնետի տարում ծնվածները շատ նպատակասլաց են և այս տարի ոչինչ նրանց չի կարող խանգարել հաջողության հասնելու համար։

 

Ընտանիքում անհաշտությունները կլուծվեն, եթե բնակարանային խնդիր ունեք, այդ հարցը ևս կկարգավորվի։

 

 

 

Ցուլ (1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009)

 

Եկող տարին լի է լինելու սիրով, ջերմությամբ, առատությամբ։ Ձեր՝ տարիների երկար աշխատանքը իր արդյունքը տալու է։

 

Մարտ, մայիս և օգոստոս ամիսներին սպասվում է ֆինանսական հաջողություն։

 

 

 

Վագր (1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010)

 

Եթե խոստում եք տալիս, անպայման կկատարեք, Խոզի տարում ցանկացած դրժած խոստում ձեր դեմ է լինելու։

 

Այս տարի երկարաժամկետ պլաններ մի գծեք ու գործեր մի արեք, փորձեք զբաղվել այնպիսի բանով, ինչը կապահովի արագ հաջողություն։

 

Միայնակ Վագրերը կհանդիպեն իրենց երկրորդ կեսին։

 

 

 

Նապաստակ (1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011)

 

Այս տարի Նապաստակները պետք է փորձեն մի փոքր փոխել իրենց կտրուկ բնավորությունը։ Եթե ցանկանում եք Խոզի տարում հաջողակ լինել, պետք է սովորեք զիջել ու բանակցել։

 

Սեպտեմբերը, հոկտեմբերը և դեկտեմբերը ձեր ամենահաջող ամիսներն են լինելու։

 

 

 

Վիշապ (1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012)

 

Ամուսնացած Վիշապների ընտանիքում համալրում է սպասվում, իսկ եթե միայնակ եք, անպայման կհանդիպեք ձեր 2-րդ կեսին։

 

Խոզի տարում աշխատեք շատ հետևել առողջությանը և լինել բնության գրկում։

 

Ձեր հաջող ամիսներն են փետրվարը, մայիսը, հուլիսը։

 

 

 

Օձ (1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013)

 

Խոզը և Օձը միմյանց հետ լավ հարաբերություններ չունեն, այդ պատճառով այս տարի ցանկացած գործ ձեռնարկեուց առաջ լավ մտածեք, ուշադիր եղեք։ Եթե միայնակ եք, սիրո բազմաթիվ խոստովանություններ կլսեք, բայց մի շտապեք որոշում կայանել։

 

Ձեր հաջող ամիսներն են մարտը և հունիսը։

 

 

 

Ձի (1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014)

 

Այս տարի կարող եք ձեզ մի փոքր ծուլություն թույլ տալ, Խոզը ձեզ կների։ Եթե որոշել եք սեփական գործ ձեռնարկել, մի հապաղեք, այս տարի հաջող է լինելու ցանկացած գործ, որ կձեռնարկեք։

 

Հաջող ամիսները ապրիլը և դեկտեմբերն են։

 

 

 

Այծ (1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015)

 

Տարվա սկզբում հնարավոր են թեթևակի անհաջողություններ, բայց քանի որ դուք շատ նպատակասլաց եք, դրանք ձեզ չեն կանգնեցնի։

 

Մարտ կամ դեկտեմբեր ամսին կկարգավորվի նաև ձեր անձնական կյանքը։

 

 

 

Կապիկ (1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016)

 

Տարվա հենց սկզբից մեծ ու դրական իրադարձություններ են սպասվում, այնքան, որ ձեր գլուխը կպպտվի ուրախությունից։ Ձեր բոլոր նվիրական երազանքները կիրականանա։

 

Հաճելի անակնկալներ են սպասվում մայիս և նոյեմբեր ամսիներին։

 

 

 

Աքաղաղ (1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017)

 

Այս տարին միանշանակ ձեր տարին է, դուք հնարավորություն կստանաք ձեզ ու ձեր տաղանդը ցույց տալ։

 

Եթե ամուսնացած եք, սպասեք ընտանիքի համալրման, եթե միայնակ եք, անպայման կգտնեք ձեր 2-րդ կեսին։

 

Հաջող ամիսները հուլիսը և դեկտեմբերն են։

 

 

 

Շուն (1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018)

 

Խոզին տարին Շների համար միանշանակ կարելի է հաջող տարի համարել, հատկապես կարիերայում առաջընթացի առումով։

 

Հունվար և օգոստոս ամիսները կլինեն լի անակնկալներով։

 

 

 

Խոզ (1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019)

 

Խոզի տարին Խոզի տարում ծնվածների համար կլինի չափազանց հաջող՝ դեռ մի բան էլ ավելին։

 

Հաջողությունը կուղեկցի ձեզ ողջ տարվա ընթացքում, բայց հատկապես հաջող կլինեն մայիս և նոյեմբեր ամիսները։



loading...