Արթուր Վանեցյանի բաճկոնը տեղական արտադրության է․ ԱԱԾ մամուլի կենտրոն


Արթուր Վանեցյանի բաճկոնը տեղական արտադրության է․ ԱԱԾ մամուլի կենտրոն
Դեկտեմբեր 19 00:01 2018

Politik.am-ն արդեն գրել էր, որ դեկտեմբերի 9—ին, երբ Արթուր Վանեցյանը եկել էր ընտրական տեղամաս՝ քվեարկելու, կրում էր «Kiton» բրենդի գերթանկարժեք բաճկոն։ Այս բաճկոնը բրենդի աշնանային հավաքածուից է։ «Kiton» բրենդի նույնանման, բայց արդեն ձմեռային բաճկոնը ebay.com կայքում վաճառվում է ավելի քան 59 հազար դոլար։ Բաճկոնը, որը կրում է Արթուր Վանեցյանը, պատրաստված է կոկորդիլոսի կաշվից։ Նույն բրենդի աշնանային հավաքածուն ունի մեկ այլ բաճկոն, որի վրա ավելի քիչ կոկորդիլոսի կաշի կա և արժե ավելի քան 37 հազար դոլար։

Այդ հրապարակումը ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հերքվել է։ ԱԱԾ պատասխանում մասնավորապես ասվում է․«Արթուր Վանեցյանի բաճկոնն արժե ավելի քան 50 000 դոլար» վերտառությամբ հոդվածում նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։Նշված բաճկոնը «Առևելլի» ապրանքանիշ է, որն արտադրված է Հայաստանի Հանրապետությունում , «Արթուր Հարությունյան» ԱՁ-ի կողմից»։



loading...