Մեգան Մարքլի Instagram-ի էջը հանկարծակի վերագործարկվել է ու կրկին «կորել»


Մեգան Մարքլի Instagram-ի էջը հանկարծակի վերագործարկվել է ու կրկին «կորել»
Դեկտեմբեր 18 23:10 2018

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներին պաշտոնապես արգելված է սոցցանցերում էջեր վարել: Թերևս բացառություն է կազմում արքայադուստր Եվգենիան, որը Instagram-ում ունի ավելի քան 600 000 հետևորդ:

Ինչպես գրում է elle.ru-ն, արքայազն Հարիի կին ամերիկյան նախկին դերասանուհի և մոդել Մեգան Մարքլը ստիպված էր փակել բոլոր սոցցանցերի իր հաշիվներն ու իր անհատական բլոգը, որտեղ նա կիսվում էր իր սիրելի բաղադրատոմսերով և հարցազրույցներ էր վարում հետաքրքրաշարժ անձանց հետ:

Այսօր երկրպագուները նկատել են, որ Մեգանի Instagram-ի էջը պատահաբար նորից վերագործարկվել է, ինչը զարմացրել է շատերին: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Քենսինգթոնյան պալատը պաշտոնապես թույլատրել է արքայազնի տիկնոջը վերաբացել իր էջը, թե այն կոտրել են հաքերները: Արքայական ընտանիքի նոր անդամի երկրպագուները հույս ունեն, որ նորաթուխ դքսուհուն իրականում հաջողվել է իր կողմը գրավել թագուհի Եղիսաբեթ Երկրորդին:

Հատկանշական է, որ վերագործարկումից կարճ ժամանակ անց էջը կրկին փակվել է: Այժմ այն նորից ակտիվ չէ: