7 բուժիչ մուդրաներ կյանքի բոլոր իրավիճակների համար


7 բուժիչ մուդրաներ կյանքի բոլոր իրավիճակների համար
Դեկտեմբեր 18 23:00 2018

Դեռևս հայտնի չէ, թե երբ են առաջացել մուդրաները։ Լայն իմաստով սրանք որոշակի տեղեկատվություն պարունակող ծիսական ժեստեր ու դիրքեր են։ Բուդդիզմում ու հինդուիզմում դրանք օգտագործվում էին հազարավոր տարիներ։ Այս խորհրդանշական ժեստերը մեծ ժողովրդականություն են վայելում նաև մեր օրերում։ Այժմ ճիշտ ժամանակն է փոքր-ինչ ավելին իմանալ այս արևելյան իմաստության մասին։
Այն անվանում են «տիեզերքի հետ հաղորդակցության լեզու», «մատների յոգա», «ժեստերի ծիսական լեզու» և այլն։ Պարզվում է՝ մատների այս կամ այն դիրքը դրական ազդեցություն է թողնում մարդու ինքնազգացողության ու նրա հոգեկան վիճակի վրա։ Ստորև Ձեզ կներկայացնենք 7 մուդրաներ, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում առողջության ու տրամադրության վրա։ Սրանցից որոշները նույնիսկ կհոգան Ձեր հաջողության մասին։
♦ Մուդրա՝ «Տիեզերքի երեք սյուներ»: Այն գոյության երեք ոլորտների՝ անցյալի, ներկայի ու ապագայի միասնության խորհրդանիշն է համարվում։ Այս մուդրան հսկայական էներգիա է փոխանցում օրգանիզմին։ Եթե տառապում ես ցածր իմունիտետից, ուժասպառությունից ու նյութափոխանակության հետ կապված խնդիրներից, ապա այսպես արա.
Աջ ձեռքի միջնամատն ու մատնեմատը միանման դիրքով դիր ձախ ձեռքի միջնամատի ու մատնեմատի վրա։ Ձախ ձեռքի ճկույթը դիր միջնամատի և մատնեմատի հիմքի հատվածի դիմացի մասից։ Այնուհետև մատի ծայրն անցկացրու ճկույթի տակ։ Աջ ձեռքի ցուցամատի ծայրը սեղմիր ձախ ձեռքի ցուցամատով ու բթամատով։

♦ Պուտտա-մուդրա՝ օրգանիզմի թունավոր ու վնասակար նյութերի դեմ։ Այս մուդրան օգտակար է, եթե դիետայով ես սնվում, քանի որ այն օգնում է մաքրել օրգանիզմն ու նիհարել։ Բութ մատների ծայրով հպվիր մատնեմատի ներքևի գծիկին։ Մնացած մատները մի կողմ տար։

♦ Գանեշա-մուդրա սրտի համար։ Այս մուդրան նպաստում է սրտանոթային համակարգի աշխատանքի լավացմանը և ինքնավստահության ու քաջության ինքնազգացում փոխանցում։ Ծալիր երկու ձեռքերիդ մատներն ու աջ ձեռքի մատների ծայրով բռնիր ձախ ձեռքի մատների ծայրերը։ Շունչ քաշիր մատներդ միմյանց անցկացված վիճակում, ձգիր տարբեր կողմերի վրա։ Արտաշնչելիս թուլացրու ձեռքերդ։ Կրկնիր 6 անգամ, այնուհետև փոխիր ձեռքերի դիրքը և նորից կրկնիր այն 6 անգամ։

♦ Մուդրա՝ «Շամբալայի վահան»՝ բացասական էներգիայի դեմ։ Այս լեգենդար մուդրան խորհուրդ են տալիս օգտագործել անհանգստության, անվստահության ու նյարդայնացած ժամանակ։ Այն օգնում է հանգստություն ու հավասարակշռություն պահպանել։ Կանայք պետք է աջ ձեռքը բռունցք անեն և այն սեղմեն ձախ ձեռքի ափին, դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է բթամատը սեղմել ափին։ Տղամարդիկ այս նույն շարժումը պետք է անեն, միայն թե հակառակ ձեռքերով։

♦ Մուդրա՝ «Աղոթք երջանկության համար»։ Սա անվանում են «Մուդրաների թագուհի»։ Այս մուդրան մարդուն պաշտպանում է բացասական էներգիայից, հանգստացնում ու ոգեշնչում։ Այն օգտակար է անել, երբ աջակցության և հոգևոր էներգիայի կարիք ունես։ 
Ասում են, որ այս մուդրան ունակ է ի կատար ածել նվիրական ցանկությունը, դրա համար այս մուդրան անելիս անհրաժեշտ է պատկերացնել ցանկալին։

Մատներդ միմյանց մեջ հագցրու՝ բացի բթամատերից։ Բթամատերով փորձիր ձգել հակառակ ձեռքերի ճկույթները։ Մատնեմատերը պահիր ուղղաձիգ վիճակում։ Ցանկալի է, որ դրանք հպվեն եղունգի հատվածով։ Իսկ ցուցամատերով բռնեք հակառակ ձեռքի միջնամատերը և ձգեք ափի կենտրոն։ 
Կարող է փոքր-ինչ դժվար լինել սկզբում, սակայն երբ սկսես անել, շուտով ավելի հեշտ կլինի։

♦ Մուդրա սիրո ձեռքբերման համար։ Ցանկանո՞ւմ ես սիրո իսկական մագնիս դառնալ։ Ուրեմն այս մուդրան հենց քեզ համար է։ Այն հատկապես օգտակար է անել նրանց, ովքեր երկրորդ կեսի փնտրտուքների մեջ են կամ տառապում են միայնությունից։ Միջնամատի և ցուցամատի բարձիկները հպիր ափիդ։ Մնացած մատներդ ուղիղ պահիր։ Արմունկները ծալիր կրծքիդ մակարդակին ու փակիր աչքերդ։ Այս դիրքում մնա 2-3 րոպե։

♦ Մուդրա՝ «Էներգիա»։ Այս մուդրան բարենպաստ ազդեցություն է ունենում ներքին հարմարավետության ու ինքնազգացողության համար։ Այն օգնում է էներգիայով լցվել ու առույգ լինել։ Անհրաժեշտ է պարզապես երկու ձեռքերի բթամատների բարձիկները հպել միջնամատի և մատնեմատի բարձիկներին և ուղիղ պահել ցուցամատն ու ճկույթը։ Որքան ավելի շատ սա անես, այնքան ավելի շատ էներգիա կունենաս։

Սա, թերևս, այն դեպքն է, երբ բառացիորեն կարող ես ասել, որ առողջությունդ ու կենսական էներգիադ քո ձեռքերում են գտնվում։ Մուդրաների ուժը խթանելու համար հիշիր դրանք կանոնավոր կերպով անելու մասին, ինչպես նաև դանդաղ շնչառության ու ողնաշարն ուղիղ պահելու մասին։ Եվ, իհարկե, չմոռանաք լավ տրամադրվածության մասին։ Հենց դրական մտքերն են հանդիսանում մուդրաների ազդեցության լավագույն ու կարևոր օգնականները։