Շումախերն այլևս գամված չէ անկողնուն. նոր մանրամասներ գերմանացի ավտոարշավորդի առողջական վիճակից


Շումախերն այլևս գամված չէ անկողնուն. նոր մանրամասներ գերմանացի ավտոարշավորդի առողջական վիճակից
Դեկտեմբեր 18 22:19 2018

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ֆորմուլա-1»-ի աշխարհի 7-ակի չեմպիոն, գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի առողջական վիճակի վերաբերյալ:

Լեգենդար մարզիկն այլևս գամված չէ անկողնուն և կապված չէ կենսական ապարատների հետ, բայց ամենօրյա բժշկական օգնության կարիք ունի, որը գերազանցում է 50 հազար ֆունտը, հայտնում է Daily Mail-ը:

Շումախերն իր ընտանիքի հետ ապրում է Շվեյցարիայում: Ընկերներին առաջվա պես արգելված է ցանկացած տեղեկատվություն տարածել նրա վիճակի մասին:

Բայց վերջերս հայտնի է դարձել, որ նրան կարող են տեղափոխել Դալլասի կլինիկա, որը մասնագիտացված է գլխուղեղային վնասվածքների մեջ:

Հիշեցնենք` դեկտեմբերի 29-ին կլրանա Շումախերի հետ կատարված դժբախտության 5 տարին: Դժբախտ պատահարը տեղի էր ունեցել ֆրանսիական Մերիբելում, երբ գերմանացին սահել էր դահուկներով: