Տոմսկի առևտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել


Տոմսկի առևտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Դեկտեմբեր 18 21:40 2018

Ռուսաստանի Դաշնության Տոմսկ քաղաքում հրդեհ է բռնկվել տեղի «Ստրոյպարկ» առևտրի կենտրոնում, այս մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը:

Հայտնի է, որ քաղաքի Վերշինինա փողոցի վրա գտնվող առևտրի կենտրոնից տարհանվել են ներսում գտնվող բոլոր մարդիկ, ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան:

Նշվում է, որ կրակը տարածվել է 150 ք/մ տարածքով, դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները դեռևս չեն հանգցրել այն:

Հրդեհի բռնկման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ զոհվել էր 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: