Հրաժարական տալու խնդիր այս պահին չեմ տեսնում. Սամվել Բալասանյան


Հրաժարական տալու խնդիր այս պահին չեմ տեսնում. Սամվել Բալասանյան
Դեկտեմբեր 18 21:30 2018

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ NEWS.am–ի հետ զրույցում նա նշեց, որ հրաժարական տալու խնդիր այս պահին չի տեսնում։

«Քաղաքը շատ հանգիստ է, եւ մենք իրականացնում ենք մեր գործառույթները: Ինչ մնում է շրջանառվող թեկնածուներին, եթե լինեն ընտրություններ, հավանաբար կլինեն տասնյակից ավելի թեկնածուներ: Ես 7 ամիս արդեն աշխատում եմ նոր իշխանությունների հետ, շատ լավ աշխատում ենք, լուրջ ծրագրեր ենք իրականացնում: Փողոցաշինական, արտաքին լուսավորության, հրապարակների կառուցման, աղբանահանության, բարեկարգման ծրագրեր ունենք իրականացման փուլում գտնվող»,– ասաց նա։

Սամվել Բալասանյանը շեշտեց, որ իրենց ծրագրերը շարունակական բնույթ են կրում եւ տեւելու են առնվազն մինչեւ 2021 թվականը։