Արոնյանը Լոնդոնի մրցաշարում միայն 4-րդն է


Արոնյանը Լոնդոնի մրցաշարում միայն 4-րդն է
Դեկտեմբեր 18 13:39 2018

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանն ավարտեց ելույթները Լոնդոնի դասական մրցաշարում:

3-րդ տեղի համար պայքարում երկու դասական պարտիաներից հետո Արոնյանը և Կարուանան մրցեց արագ և կայծակնային պայքարում: Արոնյանը պարտվեց ընդհանուր 12:16 հաշվով և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Մրցաշարի հաղթող դարձավ Հիկարու Նակամուրան: